Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի Գյումրու «Սլաբոդկա» թաղամասում երիտասարդի ինքնասպան լինելը «Կառոնա» սուպերմարկետի դիմաց կատարված դանակահարության հետ

Մարտ 28,2019 18:58

Մարտի 23-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում ինքնասպանություն էր գործել 24-ամյա մի երիտասարդ։ «Սլաբոդկա թաղամասի» տունը պատկանում էր նրա տատիկին ու պապիկին, որը, սակայն, անբնակ էր․ նա մոր ու եղբոր հետ բնակվում էր Շիրակացի փողոցում։

Ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդված հատկանիշներով։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Թե ի՞նչն է դրդել ինքնասպանության, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, կա վարկած, նրա մահն անմիջական կապ ունի Գյումրու «Կարոնա» սուպերմարկետի դիմաց կատարված դանակահարության հետ, որին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մասնակցություն ունեին Վարդան Ղուկասյանի փոքր փեսան և նրա ընկերը։ Սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ով է իրական կասկածյալը։ Կասկածյալ՝ որպես այդպիսին, այս պահին դեռ չկա։

Հիշեցնենք, որ դանակահարվողը սուպերմարկետի 47-ամյա մենեջերն է, որը, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, հրաժարվում է ցուցմունք տալ։

Ինչևէ, ոստիկանությունում շրջանառվում է վարկած առ այն, որ 23-ամյա երիտասարդը ականատեսն է եղել դանակահարության, նրան համոզել են իր վրա վերցնել հանցանքը, վերջինս էլ չի դիմացել հոգեբանական այդ ճնշմանն ու ինքնասպան է եղել։

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազից հետաքրքրվեց, թե կա՞ նման վարկած, դատախազն ասաց, այս պահին նման տվյալ քրեական գործով չկա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ SHANTNEWS.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031