Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը մոտ 3․500․000 դրամի յուրացում է կատարել. ՀՀ ոստիկանություն

Մարտ 28,2019 18:29

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` 2015 թվականի հուլիսին նույն անտառտնտեսության մասնաճյուղում աշխատանքի է հրամանագրել երկու քաղաքացու: Նրանցից մեկը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի հունիս ամիսը, մյուսը` 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի փետրվար, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի ընդհանուր մոտ 3.500.000 դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031