Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե չծառայած քաղաքացու 27 տարին լրացել է

Մարտ 28,2019 17:48

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ-ն մարտին ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրինագծում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ 27 տարին լրացած եւ բանակում չծառայած քաղաքացիները կարող են վերադառնալ ՀՀ եւ քրեական պատասխանատվությունից խուսափել՝ վճարելով գումար:

«Օրենքը գործում է, ցանկացողները կարող են վերադառնալ: Կա երկու ճանապարհ: Մինչեւ վերադառնալը քաղաքացին որեւէ մեկին լիազորում է իր անունից սկսել գործընթաց: Այդ նպատակով պետք է գնալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հերթագրված է, եւ դիմում դրել: Մյուս պարագայում, երբ քաղաքացին անձամբ վերադառնում է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի կիրառվում, ուստի նա կարող է գնալ զինվորական կոմիսարիատ եւ սկսել գործընթացը»,-Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանելով օրենքի դրույթները՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար քաղաքացին պետք է վճարի 200 հազար դրամ, այսինքն, եթե նա 18 տարեկանից չի եղել ՀՀ-ում, պետք է վճարի 3 միլիոն 600 հազար դրամ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031