Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են հրապարակի անվանմամբ ցուցատախտակը: Քաղաքապետը ԵԽԽՎ նախագահին է փոխանցել նաև հրապարակն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր:
Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ի նշանավորումն Եվրոպա մայրցամաքի երկրների և Եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության, Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը ավագանու մարտի 19-ի որոշմամբ անվանակոչվել է Եվրոպայի անունով:
Երևանի քաղաքապետարան