Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Արծրունի. Դատապարտյալների միջեւ փոխհարաբերությունները օպերատիվ եւ անվտանգության բաժինների աշխատողների խառնակչության հետեւանքով դարձել են անտանելի

Մարտ 28,2019 15:32

Այսօր «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ , ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու ծննդյան օրն է:

Արսեն Արծրունին այսօր դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական ծառայության ղեկավարությանը, պահանջելով իրեն տեղափոխել հիմնարկի ցմահականների խցեր: Ներկայացնում ենք նրա դիմումն ամբողջությամբ.

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման Հանձնաժողովի նախագահին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ՝ Արսեն Արծրունուց:

Դիմում՝

Նկատի ունենալով՝

Ա) որ «Արմավիր» ՔԿ հիմնարկում, ինչպես երեկ մեզ հաղորդել է հիմնարկի անվտանգության բաժնի պետ Դանիելյանը, անհատական մոտեցում չի կիրառվի,

Բ) որ կրթական, աշխատանքային եւ գիտական իմ գործունեությունը խափանված է,

Գ) որ երկար տեսակցություններ ունենալը փաստորեն դարձել է անհնար

Դ) որ առողջության առումով ոչ միայն անհնար է բուժվելը, այլեւ նույնիսկ բժիշկին հանդիպելը,

Ե) որ դատապարտյալների միջեւ փոխհարաբերությունները օպերատիվ եւ անվտանգության բաժինների աշխատողների խառնակչության հետեւանքով դարձել են անտանելի եւ մղում են դատապարտյալներին կոնֆլիկտների,

Զ) որ անմիջական կերպով անհնար է հանդիպել պետի կամ նրա տեղակալների հետ,

Է) որ անընդհատ փոփոխությունների, կամայական կերպով օրենքների ու կանոնների վերամեկնաբանման հետեւանքով դատապարտյալների պահման կարգը կորցրել է իր կայունությունը եւ կանխատեսելիությունը ,

Ը) որ հանձնուքով արգելվող ապրանքների եւ մթերքների ցուցակը անընդհատ փոփոխման է ենթարկվում, ինչի հետեւանքով էլ անհնար է դառնում ճիշտ սննդակարգ պահպանելը,

Թ) որ, հակառակ պետական բյուջետային բավարար հատկացումների, հացի ու ճաշի որակը մնում է անասնակերի մակարդակում,

Ժ) որ կանոնների փոփոխությունները նախօրոք չեն բացատրվում դատապարտյալներին, ինչի հետեւանքով էլ նրանք մշտապես պահվում են կանոնները խախտելու եւ իրավունքներից օգտվելու անհնարինության վտանգի տակ,

ԺԱ) որ կրպակից գնումներ կատարելու մեխանիզմները գործում են միայն ձևականորեն,

ԺԲ) որ երիտասարդ դատապարտյալները, որոնք փորձում են ուղղվել եւ դուրս պրծնել հանցագործ մնալու հեռանկարից, անվտանգության ծառայողների կողմից ետ են շպրտվում դեպի հանցագործ ուղին,

ԺԳ) որ դատախազությունը, մարդկային հոգատար մոտեցումը նույնացնելով կոռուպցիոն ռիսկի հետ, պարզապես արգելում է ՔԿ պաշտոնյաներին գնահատել տարբեր դատապարտյալների ձեռքբերումները,

ժդ) որ օտարազգի դատապարտյալների նկատմամբ դրսեւորվում է անմարդկային վերաբերմունք, եւ

ԺԵ) որ «Արմավիրից» բացի, մյուս բոլոր կիսափակ տիպի հիմնարկներում վիճակը էլ ավելի տխուր է,

Համարելով, որ նման միջավայրում անհնար է արժանապատիվ կերպով ապրել եւ մեռնել, դիմում եմ Ձեզ, ինձ շտապ տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 5-րդ հարկի իմ նախկին՝ թիւ 94 խուցը, որտեղ նույնիսկ շատ ավելի քիչ ազատություններ ունենալով` կկարողանամ կանխատեսելի պահել իմ առօրյան եւ նվազագույնի հասցնել նման ցինիկ, հանցագործ եւ կեղտոտ համակարգի հետ իմ շփումները:

Խնդրում եմ չմերժել:

Արսեն Արծրունի

27.03.2019 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031