«Ի՞նչ փոխզիջում, այսօր շատ վաղ է խոսել փոխզիջումների մասին: Այդ ե՞րբ է Ադրբեջանը եկել բանակցելու, որ մի հատ էլ փոխզիջումից խոսենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ վարչության նախագահ, ազատամարտիկ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Փոխզիջում չի կարող լինել, նման քննարկում ՀՀ-ի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ չի էլ եղել»,-դառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր փոխզիջումների իրագործմանը՝ հավելեց Սասուն Միքայելյանը:
Նա կարծում է, որ այսպես կոչված «փոխզիջումների» մասին խոսում են միայն ընդդիմադիրները՝ քաղաքական միավորներ շահելու համար. «Ասում են՝ «հողեր ենք տալու»…ո՜չ, հակառակը: Ադրբեջանցին մեր համախմբվածությունից է վախենում: Թող նա իմանա, որ ոտնձգության դեպքում մինչեւ Բաքու քայլելու ենք»:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ շփման գծում հնարավոր լարվածությանը, Սասուն Միքայելյանը նշեց. «Չեմ ասում՝ պատերազմ կլինի, բայց պետք է պատրաստ լինենք՝ ամեն ժամ: Եթե թշնամին ունի ժամանակակից զինուժ, ուրեմն այդ զենքը մի օր պետք է կրակի, չէ՞, բա ինչո՞ւ են միլիարդներով զենք գնում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ