Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին նաիրիտցիները։ Նրանք շարունակում են պահանջել վերագործարկել գործարանը և դադարեցնել գույքի օրինական օտարումը։
Աշխատակիցներն ասում են՝ ներդրող կա։ Հիմա ներդրողներն են ուզում ծանոթանալ, թե ինչ պայմաններով կարող են վերագործարկել, իսկ կառավարությունից էլ ասում են՝ թող ներկայացնեն բանկային երաշխիք։ Ստացվում է, երկու կողմն էլ սպասում է պատասխանի և երկու կողմն էլ լռում է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: