«Ի՞նչ լարված իրավիճակ…»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե «Երկրապահ կամավորականների միությունում լարված իրավիճակ է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են ներգրավվում», ասաց ՔՊ վարչության նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Որտեղի՞ց նման տեղեկություն, ՔՊ-ն ի՞նչ գործ ունի «Երկրապահ»-ում: Մամուլն ինչ ասես՝ գրում է: Եթե ընտրվեմ ԵԿՄ նախագահ՝ կտեսնեք, թե ովքեր կլինեն այդտեղ՝ պատերազմի մասնակիցներ»,-զարմացավ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ ԵԿՄ-ն պետք է ձգտի հզորացնել բանակը. «Ինչի ՔՊ-ում ծառայած տղերք չկա՞ն»: Դիտարկմանը՝ «ՔՊ-ի վերնախավը չի ծառայել», Միքայելյանն այսպես արձագանքեց. «Որոշներն ինչ-ինչ պատճառներով չեն ծառայել, թացն ու չորը մի խառնեք»:
Անդրադառնալով Մեղրիի զորամասի միջադեպին՝ ազատամարտիկն ասաց. «Տեղյակ չեմ, բայց նման բաները պետք է արմատախիլ անել, եթե կան: Ժամանակի ընթացքում նման բաները զորամասերում պետք է բացառվեն: Բանակն իր գործով պետք է զբաղվի: Նման բաներն օրենքով պետք է պատժվեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ