Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարող է ամբողջ կոնստրուկցիան փլվի ու մնանք փլատակների տակ». Մելքումյանը՝ Արայիկ Հարությունյանին

Մարտ 28,2019 13:40

ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսեց կառավարության հայտարարությունների եւ իրականության մասին: Նա ասաց՝ երբ խոսում են անասնագոմ սարքելու մասին, պետք է հասկանալ՝ այդ պայմանները կա՞ն, ասենք թե մենք ուզում ենք, որ բոլոր գյուղացիներն անգլերեն իմանան, բայց դա ստացվելո՞ւ, թե՞ չի ստացվելու:  Ինքը ուզենալու է անգլերեն իմանալ, որ իր կենսամակարդակը բարձրանա, բայց ստացվելո՞ւ է, նույնը մեր պառլամենտի անդամներին է վերաբերում, բոլորն ուզում են անգլերեն իմանան, բայց հաղթահարո՞ւմ են, թե՞ ոչ: Մելքումյանն ասաց, որ «կառավարությունը խոսում է, որ կրթական համակարգը աշխատաշուկային չի մատակարարում կադրեր, ինչը ճիշտ է: Բայց հիմա ԿԳ նախարարը կրթական ծախսերի արդյունավետությունը գնահատո՞ւմ է հավուր պատշաճի, այստեղ մենք հեղափոխական միջամտություններ կարո՞ղ ենք անել: Իհարկե, չենք կարող, որովհետեւ կարող է ամբողջ կոնստրուկցիան փլվի ու մնանք փլատակների տակ»:

Նա ասաց, որ երբ խոսում են տնտեսական հեղափոխության մասին, մեկ տարի հետո պետք է պատասխան տալ, թե ինչքանո՞վ է ստացվել. «ՀՀ-ն տարածաշրջանում ամենաբարձր գործազրկություն ունեցող երկիրն է, աղքատության մակարդակով նույնպես ամենաբարձրն է, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ամենաքիչն են: Հիմա հեղափոխությունից հետո անցել է մոտ մեկ տարի, մենք լավ ցանկություններ ենք հայտնում:  Ցանկությունների համար գումարներ են պետք: Երբ հարցնում ենք՝ այդ գումարները որտեղից՞ պետք է գա, ասում եք՝ ցանկություն պետք է լինի, հա, բայց դրա հետ գումար պետք է, չէ՞: Հարցադրումներ են հնչում, որ առանց պետական պարտքի բարձրացման անհնար է ՀՀ-ում ներգրավել մեծածավալ ներդրումներ: Մենք պետական պարտքի ավելացման հիմքում պարզ է, որ ենթակառուցվածքների վրա կատարված ծախսերն ենք դնելու, բայց վերցնելո՞ւ ենք,, թե՞ չեն վերցնում: Առաջ ասում էին՝ որ պարտք են տալիս, ուրեմն վստահում են, բայց դեռ հարց է՝ վերցրածն արդյունավե՞տ է ծախսվում»:

Մելքումյանը դժգոհեց, որ կառավարությունից ԱԺ են ուղարկում անպատրաստ փոխնախարարների: Սխալ թվեր են ասում. «Պառլամենտ գալիս են փոխնախարարներ, որոնք անպատրաստ են հարցերի պատասխանելու: Հարց ենք տալիս՝ կենսաթոշակը 18 հազարից 25 ենք դարձնում, շատ լավ է, բայց սխալ թվեր է ասում, ձայնագրությունը նայեք, թե ինչի մասին ինչ է խոսվում: Մեկ ասում են՝ 18.500 մարդու է վերաբերում դա, հետո հանձնաժողովի նախագահն ասում է՝ 81 հազար մարդու է վերաբերում: Մի հատ պարզեք՝ ո՞նց է լինում դա, որ 81 հազար թոշակառուի է վերաբերում: Ես խնդրում եմ, այստեղ պատրաստված մարդկանց ուղարկեք, որովհետեւ սա քաղաքական ամբիոն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031