ԱԺ-ում մաքրության ծառայություններ մատուցող «Քլիներս» ընկերության 60 մաքրուհիներից 27-ը դիմում է գրել առ այն, որ շարունակելու է աշխատել, մյուսները դեռ որոշում են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Քլիներս»-ի տնօրեն Գարուշ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ երեկ մաքրուհիները հայտարարել էին, թե աշխատանքից ազատման դիմում են գրելու: Նրանք դժգոհում են, որ նախկին՝ 105 հազար դրամի փոխարեն ստանալու են 45 000 դրամ աշխատավարձ:
Տնօրենը պարզաբանեց. «40 հազար դրամը մաքուր աշխատավարձն է՝ հարկերը հանած: Այսինքն, մաքրուհիները ստանալու են 105 հազար դրամի կես դրույքաչափը: 105 հազար դրամն ամբողջական դրույքն է, իսկ նրանք աշխատում են կես դրույքով, ինչպես առաջարկել ենք, եւ ստանում են 105 հազար դրամի կես դրույքաչափը: Աշխատելու են երկու ժամ ընդամենը, մինչդեռ ութ ժամ աշխատելու համար նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է»:
Գարուշ Պապիկյանի խոսքով՝ եթե մաքրուհիների թիվը չբավականացնի, իրենց կադրերի ռեզերվից մաքրուհիներ կգործուղեն ԱԺ, եւ խորհրդարանում մաքրության ծառայությունների մատուցումը չի խաթարվի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ