Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն արդեն ԱԺ-ում է, դրանով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է էներգետիկ ենթակաոուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպել՝ ստեղծելով տարածքային կառավարման եւ ենթակաոուցվածքների նախարարություն։ Ինչ է լինելու էներգետիկ ենթակաոուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի հետ, փորձեցինք պարզել վերջինիս հետ զրույցում։ Ի դեպ, Բաղրամյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է։
– Վերջին ժամանակներում գրվում է Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վատացման մասին, հնարավոր է, որ դրանով է պայմանավորված, որ Դուք ոչ վերանշանակվեցիք նոր կառավարությունում, ո՛չ էլ ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնն են Ձեզ առաջարկում։
– Ես տեղյակ չեմ ու չեմ էլ կարծում, որ ընդհանրապես որեւէ հակասություն կա իրենց մեջ։ Եվ ընդհանրապես, ես իմ կարիերան չեմ կապում Վանեցյանի բաջանաղը լինելու հետ։ Թերագնահատելու բացարձակ նպատակ չունեմ, բայց
կարծում եմ, որ ցանկացած պաշտոնում, որ այսօր նշանակում են, հաշվի են առնում զուտ մարդու մասնագիտական հմտությունները, այլ ոչ թե ինչ-որ մեկի բարեկամ, հարազատ լինելը։ Համենայնդեպս, ես նման համոզմունք ունեմ, որ իմ նշանակումն այս սկզբունքով է եղել։
Կարդացեք նաև
– Դուք նախորդ իշխանության հետ եք երկար տարիներ աշխատել, հիմա նորերի հետ եք։
– Ես խնդիր չեմ ունեցել ո՛չ նախորդ իշխանության հետ աշխատանքում, ո՛չ էլ նորերի, իսկ մնացյալի մասին արդեն պատասխանեցի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում