Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ էդքան պարտք ունեք, ո՞նց է շեֆը Բրաբուսով ֆռֆռում… նստած իրենց տեղը գողանան, ուտեն, թալանեն, վերջում ասեն՝ դե վճարի՞». վարչապետը բարկացավ

Մարտ 28,2019 11:31

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վարչապետին հարց ուղղեց անջրդի հողերի հետ կապված, նա ասաց, որ ջրօգտագործողները աշխատավարձ չեն ստացել, բողոքում են, բոյկոտում, Բռնակոթի հողերը չեն ոռոգվում, բանջարաբոստանային մշակաբույսերի մեծ մասը փչացել է եւ այլն:

Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց ջրօգտագործողների միության աշխատավարձերի մասին. «Իրենք իրենց աշխատավարձը ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա: Կա ջրօգտագործող, որն իր համար ստեղծել է միություն, ընտրել է միության նախագահ իր համար: Ի՞նչ է նշանակում բոյկոտում են: Ես երեկ մամուլում տեսա, որ մի շարք ջրօգտագործող միության դեմ քրգործ է հարուցվել՝ 1 մլրդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում, ամեն մեկը իր արածի-չարածի համար, գողացածը պիտի գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխաավարձ չե՞նք ստանում: Չեք աշխատել՝ չեք ստացել: Հլը մենք կգնանք էդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք ով ինչքան է գողացել եւ հետո չգաք՝ ասեք ջրօգտագործող միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստած իրենց տեղը գողանան, ուտեն, թալանեն, վերջում ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի: Ինչի՞ պիտի վճարի կառավարությունը»:

Փաշինյանն ասաց, որ մտածում են հին ժամանակներն է՝ պիտի ասեն՝ կառավարություն, աշխատավարձ չենք ստացել, կառավարությունն էլ մտածի՝ ախր Ջրօգտագործողների միության շեֆն իրենց ընտրությունների կեղծողն է, ոնց կլինի, հեսա հաջորդ ընտրությունները կկրվենք, եկեք շուտ բերանները փակենք. «Չես ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չես կառավարում, ուրեմն ամբողջ իրենց մենեջմենթին պետք է գործից հեռացնել եւ նրանց գործունեությունը հետաքննել, տեսնել՝ էդ ինչի՞ աշխատավարձ չեն ստանում: Չեն ստանում, թող իրենց ղեկավարները դիմում գրեն՝ ազատվեն, հերիք է, ամենաշատ թալանված համակարգերից մեկն է Ջրօգտագործողների միությունը, հեսա հերթով մենք բոլորի հետեւից կգնանք: Աշխատավարձ չեն ստանում, կմտնենք դրանց պետերի տները, տենանք ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»:

Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ գյուղացիներին ջրօգտագործողների ու կառավարության հարաբերությունները վերջին հաշվով չեն հետաքրքրում, իրենց ջրի հարցն է հետաքրքրում՝ վարչապետն արձագանքեց, որ շատ վատ է, որ չի հետաքրքրում, այդ միության ղեկավարներին ընտրում են գյուղացիները: Նա ասաց՝ գյուղացիներից որեւէ մեկը գնացել հարցրե՞լ է՝ բա որ էդքան պարտք ունեք, ո՞նց է միության շեֆը Բրաբուսով ֆռֆռում:

Վարչապետն անդրադարձավ նաեւ ոռոգման ջրի խնդրին՝ ասելով, որ 10 մլրդ են հատկացրել ծրագրերի համար, համայնքները ի վիճակի չեն ծրագրեր իրագործեն, 1,6 մլրդն է ծախսվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031