Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտնականներից որևէ մեկն իր վրա չպետք է վերցնի գիտությունը կարգավորելու գործառույթ. «Փաստ»

Մարտ 28,2019 11:16
Gaa

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գիտական ծրագրերի հետ կապված և՛ ներկա, և՛ նախորդ կառավարությունները բազմիցս դիմել են գիտնականներին, ասելով՝ ծրագրեր ներկայացրեք, եթե դրանք լավը լինեն, կֆինանսավորենք:

«Գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ գոնե ակադեմիայի ինստիտուտներից ծրագրերը գնացել են կառավարություն և մնացել թղթի վրա: Այս հարցը երկու կողմ ունի, որովհետև ծրագրերի գնահատումը պետք է երկու բաղադրիչ ունենա՝ գիտական և նպատակահարմարության: Միշտ էլ կարելի է ցանկացած ծրագրի համար ասել, որ նպատակահարմար չէ, դրա համար էլ չենք ֆինանսավորվում: Ինչ վերաբերում է նրան՝ պետությո՞ւնը, թե՞ գիտնականը պետք է զբաղվի գիտության զարգացմամբ, միանշանակ է, որ գիտնականի միակ աշխատանքը գիտությամբ զբաղվելն է: Գիտնականներից որևէ մեկն իր վրա չպետք է վերցնի գիտությունը կարգավորելու գործառույթ: Գիտնականը պետք է զբաղվի այն թեմաներով, որոնք նրան հետաքրքիր են, որոնք ակտուալ են, որտեղ կան հարցեր, որոնց պատասխանները կարելի է գտնել հետազոտության միջոցով: Իսկ գիտության զարգացման ռազմավարությունը պետք է մշակի և իրականացնի պետությունը: Դրա համար կան համապատասխան մարմիններ. կրթության և գիտության նախարարություն, դրան կից գիտության կոմիտե: Նրանց գործառույթն է նաև որոշել, թե որ ծրագրերն են այդ պահին անհրաժեշտ պետությանը՝ ելնելով տնտեսական և մնացած բոլոր խնդիրներից: Ենթադրենք, գյուղատնտեսության մեջ պետք է կոնկրետ հարցեր լուծել, ինչը կարող է արվել միայն գիտական հետազոտությունների աջակցության միջոցով», – ասում է պարոն Զաքարյանն՝ ընդգծելով, որ պետությունը պետք է որոշի իր առաջնահերթությունները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031