Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Խուրգադա ծովափնյա քաղաքում առաջին անգամ կմասնակցի ավանդական դարձած միջազգային մրցաշարին։
Միջոցառմանը, որն անցկացվելու է 3-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 6 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Սուդանից եւ Գերմանիայից։ Նրանց կմիանա Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։
Երկու օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ունի միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ։ Մասնավորապես, թիմն երեք անգամ բրոնզե մեդալներ է շահել Լիտվայում անցկացվող միջազգային մրցաշարում, իսկ 2018-ին Երեւանում կայացած մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ Թիմում ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։
Մամուլի հաղորդագրություն