Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ ո՞նց դուք մեզնից չե՞ք վախում, ո՛չ չենք վախում, ինչի՞ պիտի վախենանք, դուք մեզնից պիտի վախենաք». Վարչապետը՝ «Լիդիանի» խնդրի մասին

Մարտ 28,2019 10:50

Կառավարության ծրագրի կատարման զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ մամուլում հրապարակումներ կան, որ Ամուլսարի հետ կապված «Լիդիան» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան ու բավականին լուրջ խնդիրներ առաջ քաշել:

Վարչապետը պատասխանեց. «Մեր հանրության մեջ, ավելի ճիշտ՝ մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վե՛րջ, կորանք ազգովի: Դիմում է՝ դիմում է, թող դիմի: Վաա՜յ, մեզ միջազգային դատարան են դիմել…ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք զգում: Էդ մի բանը կա, մեզ գալիս դիմում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան ու երբ զգում են, որ չի ուշաթափվում Հայաստանի ներկայացուցիչը, ասում են՝ ո՞նց դուք մեզնից չե՞ք վախում, ո՛չ չենք վախում, ինչի՞ պիտի վախենանք, դուք մեզնից պիտի վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք ձեզնից: «Լիդիանի» խնդրում մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք 300 հազար դոլար ենք հատկացրել բյուջեից, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն գա՝ տալու մի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, դրանք կառավարելի՞ են, ընդունելի՞ են, թե՞ չէ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, կասվի, որ Ջերմուկի ջրային համակարգի եւ Սեւանա լճի համար ռիսկեր կան, ծրագիրն ընդհանրապես կփակվի, եթե կասվի, որ ռիսկերը մեծ չեն՝ ծրագիրը կաշխատի»:

Վարչապետն ասաց, որ հիմա չունեն որեւէ հենք, որի վրա որոշում կայացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031