Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության ծրագրի կատարողական զեկույցի քննարկման ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, որ մարդիկ փող չունեն, սպառողական վարկեր են վերցնում, դրա համար էլ այդ ցուցանիշն աճել է, հայտարարեց, որ մեկը ինքը վարկով է գնել իրենց տան կենցաղային ապրանքները:
Հետո պարզվեց՝ ԱԺ նախագահն էլ ապառիկով հեռուստացույց է փորձել գնել:
Սա մեզ ստիպեց փոքրիկ հարցախույզ կատարել խորհրդարանում՝ պարզելու, թե մեր նախարարներից, պատգամավորներից ովքեր ինչ վարկեր ունեն, ինչ են գնել ապառիկով: Պարզվեց՝ հատուկենտ պատգամավորներ կային, որ վարկ չունեին: Ընդ որում, նախարար ունենք, որ վարձով է ապրում: Պատգամավորները, կիսվելով իրենց «դարդերով», վարկերի տակ ճռռացող քաղաքացիներին հուսադրում էին՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»:
Կարդացեք տպագիր «Առավոտի» այսօրվա համարում