Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Մինչդեռ Արշակ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի, ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։ Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ… Ղոչաղ կացեք…»: