Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն տարի +1000 դրա՞մ

Մարտ 28,2019 12:00

Վեդու համայնքապետարանում որոշվել է Վեդի համայնքի բնակիչ հանդիսացող մեկ երեխայի ամսական վարձավճարը երաժշտական դպրոցում 2019 թվականի համար սահմանել 5000 դրամ՝ նախկին 4000-ի փոխարեն:

Երաժշտական դպրոցի տնօրեն Մանե Գրիգորյանն առաջարկել է վարձավճարները բարձրացնել, քանի որ մեկ երեխայի համար քաղաքապետարանը համայնքի բյուջեից ծախսում է մոտ 12.000 դրամ, որից ծնողը վճարում է միջինը 3500 դրամ, իսկ ուսուցիչը վարձատրվում է 6500 դրամ, որը կազմում է մոտ 30%:

Այս առաջարկն ավագանու նիստում ընդունվել է 5 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Ավագանու անդամ Լաերտ Մանուկյանը, որը կողմ է քվեարկել երաժշտական դպրոցի տնօրենի ներկայացրած առաջարկությանը, այն հարցին, թե արդյոք չի՞ եղել մտավախություն, որ երեխաները վարձի բարձրացման պատճառով չեն հաճախի դպրոց, պատասխանում է, որ տնօրենը ներկայացրել է, որ եթե չբարձրանա, ապա անհնար կլինի խմբակների պահպանումը եւ իրենք նպատակահարմար են գտել 1000 դրամով թանկացնելը, քան խմբակների փակումը: Որպես ավագանու անդամ Լաերտ Մանուկյանը պատրաստ է քննարկել բնակիչներին հուզող բոլոր հարցերը, սակայն առայժմ թանկացման հետ կապված իրեն չեն դիմել:

Երաժշտական դպրոցի տնօրենն էլ ասում է, որ հրավիրել է ծնողական ժողով, որի ընթացքում ծնողները լուրն իմանալուց հետո դժգոհել են, սակայն դպրոց հաճախող երեխաների թիվը գրեթե անփոփոխ է:

Ֆեյսբուքյան օգտատեր, երաժշտական դպրոցի ծնող Հայկ Մելքոնյանն էլ լուրն իմանալուց հետո իր էջում բողոքական գրառում է կատարել եւ հորդորել մնացած ծնողներին եւ արարատցիներին լինել պահանջատեր, բարձրաձայնել բոլոր խնդիրները, որպեսզի որեւէ բան փոխվի:

3-րդ դասարանի սաներից մեկի ծնողն էլ նշում է, որ երբ երեխան 1-ին դասարանում է եղել, վճարել են 3000 դրամ, այսինքն՝ ամեն տարի վարձավճարը թանկանում է 1000 դրամով: Ծնողները բողոքում են, սակայն երեխաներին չեն ցանկանում հետ պահել սիրելի զբաղմունքից: «Այս ձեւաչափով աշխատելով՝ մենք չէինք կարողանում ուսուցչին վարձատրվող արձակուրդ տրամադրել»,-ասում է Մանե Գրիգորյանը:

ՄԱՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031