Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեզ մեղադրում էին մի բանում, որ իրենք ավելի «լավ» են անում»

Մարտ 27,2019 22:53

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում բուհերի կառավարման խորհուրդներում՝ պաշտոնյաների ընդգրկվածության եւ դրանց կուսակցականացված լինելուն, մի բան, որի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Ես ուրախ եմ, որ այսօրվա իշխանությունները դեգերելով տարբեր ոլորտներում լուծումների փնտրտուքների մեջ՝ էլի գալիս են մեր օրոք մշակված լուծումներին:

Այո, մեզ մեղադրում էին բուհերի կառավարման խորհուրդները կուսակցականացնելու մեջ, սակայն վերցրեք տեսեք նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված, թարմացված բուհական կառավարման խորհուրդների ցանկը, եւ տեսեք, թե կառավարության քվոտայով քաղաքական ինչպիսի ներկապնակ է ներկայացնում այն ներկայացուցիչների ցանկը, որ կա՝ «Իմ քայլը» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կամ իրենց հարող տարբեր փոխնախարարներ եւ այլն:

Եթե մեզ փորձում են համոզել, որ այդ քաղաքականացված մարդիկ այնտեղ են, քանի որ պրոֆեսիոնալ են, ապա ներեցեք անհամեստությանս համար, չեմ կարծում, թե կրթության ոլորտում երկրի լավագույն տասը մասնագետների մեջ ձեր համեստ ծառան չէր մտնում, որպեսզի շարունակեր մնալ Բժշկական համալսարանի խորհրդում՝ որպես կրթության նախկին նախարար: Չեմ կարծում, թե խորհուրդներում ընդգրկված այսօրվա մարդիկ ավելելի կոմպետենտ են, քան Վաչե Գաբրիելյանը, որը տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն էր եւ այլ բազմաթիվ օրինակներ էլ կան»:

Նա հավելեց. «Մի խոսքով, մեզ մեղադրում էին մի բանում, որ իրենք հիմա ավելի «լավ» են անում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031