Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է ամռանը մեծացնել տրանսֆերային միջոցները՝ թիմի օղակներն ամրապնդելու նպատակով: Դրա համար, ինչպես նշում է Mirrօr-ը, նա կարող է այդ ժամանակ հրաժարվել իր թիմի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի ծառայությունից: Իսկ այդ դեպքում ո՞ւր կարող է գնալ Հայաստանի ազգային հավաքականի ավագը, դեռ հայտնի չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ