Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության պետ Էլչին Ղուլիևը ստուգել է սահմանային ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում:
Ինչպես հաղորդում է minval.az-ը՝ վկայակոչելով սահմանային ծառայության մամուլի հաղորդագրությունը, հրահանգներ են տրվել ամրապնդել պաշտպանական դիրքերը:
Բացի այդ, հրահանգվել է Ղազախի և Աղստաֆայի շրջանների պաշտպանական միջոցների կատարելագործման համար ստեղծել ժամանակակից սահմանային ենթակառուցվածքներ, կառուցել նոր ծառայողական շինություններ, զինվորական զորանոցներ, մարտակետեր և այլն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ