Լրահոս
Օրվա լրահոսը

1000 դրամների հիմնադրամից ամենամսյա օգնություն են ստանալու 2008-ից հետո վիրավորված զինծառայողները, զոհված զինվորների ընտանիքները. Փաշինյան

Մարտ 27,2019 18:34

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց, թե զինվորների ապահովագրման հիմնադրամին ի՞նչ վճարումներ են տեղի ունենում, ի՞նչ սպասենք այդ հիմնադրամների գործունեության հետ կապված, խոսքը 1000 դրամների հիմնադրամի մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին այդ համակարգում տեղի ունեցավ որոշակի փոփոխություն: Այդ հիմնադրամի շահառու էին համարվում 2017-ի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո մարտական հերթապահության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք. «Հեղափոխությունից հետո մենք ձեռնամուխ եղանք, որ այդ համակարգը տարածվի նաեւ 2014, 2015, 2016-ին տեղի ունեցած դեպքերի վրա: Մի քանի օր առաջ տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստը ու որոշում է կայացվել, որ այդ համակարգը պետք է հետ գնա ու տարածվի 2008-ի հունվարի 1-ից սկսած մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա, որոնք կստանան ամենամսյա աջակցություն»:

Վարչապետն ասաց, որ դա շոշափելի աջակցություն է ու սոցիալական խնդիրներ կլուծի: Այդպիսի աջակցություն կստանան նաեւ մարտական հերթապահության ընթացքում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031