Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյան. «Համոզված չեմ, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը նախարարության տեսքով արդյունավետ կաշխատեն»

Մարտ 27,2019 18:29

«ԼՀԿ-ի առաջարկների փաթեթը եւս ԱԺ-ի հանձնաժողովում կքննարկվի: Մեր գործընկերներն ունեն հնարավորություններ  առաջարկներ ներկայացնելու, իսկ մենք՝ կառավարությունը, բաց ենք քննարկումների համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկներին, որոնք հրապարակվեցին այսօր, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ԼՀԿ-ն նաեւ առաջարկել էր ՀՀ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը վերածել նախարարությունների: Ավինյանը սրա հետ այնքան էլ համաձայն չէ. «Համոզված չեմ, որ նախարարության տեսքով այդ կառույցներն արդյունավետ կաշխատեն: Ամեն դեպքում, մենք բաց ենք տրամաբանական՝ հիմնավորված առաջարկների համար»:

Փոխվարչապետը համաձայն չէ նաեւ ԼՀԿ-ի այն տեսակետի հետ, որ եթե նշյալ կառույցները չլինեն նախարարություններ, խորհրդարանի առաջ չեն կարող բավարար չափով հաշվետու լինել: Որպես ասածի հավաստիացում՝ Տիգրան Ավինյանը շեշտեց. «Վերջերս ԱԱԾ տնօրենն աննախադեպ մասնակցություն ունեցավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին: Դա վերջին 10 տարում երեւի… չգիտեմ՝ եղե՞լ է այդպիսի բան: Այսինքն՝ ԱԺ-ն ունի վերահսկողական լծակներ այդ կառույցների հանդեպ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031