Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի ապօրինություն է բացահայտել

Մարտ 27,2019 17:40

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, ըստ նախնական տվյալների, 2016-2018 թվականներին, ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող, Արմավիրի մարզում գործող ջրօգտագործողների ընկերությունների որոշ տնօրեններ, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, ընկերությունների հաշվեկշիռներին մուտքագրվող ֆինանսական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտել են նշված որոշմամբ սահմանված՝ բաժանորդների հետ կնքված 2016-2018 թվականներին ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները և առանց ջրաչափերի տեղադրման, մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն հեկտարներով գրանցելով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, հավելագրումներ կատարելու եղանակով փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները և այդ կերպ արհեստականորեն ծանրաբեռնել դեբիտորական պարտքի հաշվեկշիռը շուրջ 1.000.000.000 դրամով:

Ըստ նախնական տվյալների, ջրօգտագործողների նշված արհեսատական եղանակով գոյացած պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017 թվականներին ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու իրենց դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, դրանք հաշվապահորեն ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում և միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքել՝ տարբեր ֆիզիկական անձանցից հավելագրված արժեքներով տրանսպորտային միջոցների վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ, սակայն իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել, իսկ որոշ անձանց Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախել աշխատանքի:

Քննության տվյալ փուլում, նման եղանակով, արդեն իսկ պարզվել է շուրջ 29.000.000 դրամ գումարների առերևույթ հափշտակության փաստը:

Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031