Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա». Արարատ Միրզոյան

Մարտ 27,2019 16:30

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-ում, երբ խոսք եղավ սպառողական վարկերի մասին ու վարչապետն ասաց, որ իրենց տան լվացքի մեքենայի վարկը մինչեւ հիմա չեն մարել, հայտարարեց. «Նույն տրամաբանությամբ ես էն օրը գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին: Չվճարած տուգանք ունեի»:

ԱԺ-ում պատգամավորների տրամադրությունը բարձրացավ: Սկսեցին հումորներ անել:

Վարչապետն ասաց. «Վաղը կգրվի, որ դուք Զեյնալյանի հետ ինչ-որ ներքաղաքական պրոբլեմներ ունեք եւ ինքը ձեր ոտի տակն է քանդում, դուք էլ իր, դրա համար հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք է դրել: Այնպես որ, իզուր ասեցիք, նոր հայաստանյան ներքաղաքական ինտրիգ դրեցիք դաշտում»:

Վարչապետը, նայելով կառավարության անդամներին, կատակեց՝ «Ընդ որում, ե՞ս եմ ասել, որ կալանքը դնեք, թե՞ ես չեմ ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031