Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատապարտում ենք վարկանիշ ձեռք բերելու՝ կեղծիքների վրա հիմնված նման էժանագին փորձերը». Իշխանաձորի բնակիչները՝ «Սասնա ծռերին»

Մարտ 27,2019 13:53

«Սասնա ծռեր» խմբավորումը, ինքնահաստատման հերթական անհաջող փորձի ճանապարհին,սեփական հեղինակության բացակայության համար շարունակում է փնտրել մեղավորներ՝ տարածելով ապատեղեկատվություն:

Խմբավորումն ինչպես համացանցով, այնպես էլ անհատական այցելությունների միջոցով, Իշխանաձորի և հարակից համայնքների բնակիչներին իրազեկել էր հանդիպման մասին: Սպասելիքները հավանաբար չեն արդարացել, քանի որ հանդիպմանը մասնակցել է մեկ տասնյակ մարդ: Բայց ինչով ենք մեղավոր մենք ՝ իշխանաձորցիներս, կամ այն մարդիկ, որոնց անունները շահարկվում է «Սասնա ծռեր»-ի կողմից տարածված հայտարարության մեջ: Անգամ ծիծաղելի է հնչում «հերթապահություն սահմանելու» և «բնակչության շարժը կասեցնելու» վերաբերյալ հիշատակումը:

Մենք՝ Իշխանաձորի բնակիչներս, դատապարտում ենք վարկանիշ ձեռք բերելու՝ կեղծիքների վրա հիմնված նման էժանագին փորձերը և հորդորում հետայսու չվիրավորել մեր ինքնասիրությունը, քանի որ մենք ազատ ենք մեր դիրքորոշումներում, և որևէ մեկը չի կարող բռնանալ մեր կամքի ազատ արտահայտմանը: Իշխանաձոր գյուղի բնակիչներ ՝

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=273092276943974&id=100027296109903

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031