Ադրբեջանում վերջերս քսան տարվա ազատազրկման դատապարտված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի առնչությամբ ՀՀ իշխանությունների աշխատանքները շարունակվում են:
«Նրա առնչությամբ ՄԻԵԴ-ում այժմ գործ է քննվում, ՀՀ իշխանությունն էլ ամեն ինչ անում է՝ օգտագործելով նաեւ միջազգային ազդեցության լծակները: Դրանք երկու զուգահեռ գործընթացներ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է Կարեն Ղազարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններին, նա նշեց. «Այս պահի դրությամբ «Կարմիր խաչից» որեւէ մտահոգիչ տեղեկություն չի հաղորդվել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ