«Եվրոպայի խորհուրդն աջակցում է ՀՀ ժողովրդավարացման գործընթացին, մենք վերահաստատում ենք դա»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն:
«Միաժամանակ, խնդիրների մասին պետք է բարձրաձայնեմ: Այդ հարցերի առաջ է կանգնած Եվրոպան: Խոսքը բռնությունների, ատելության խոսքի, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության տարանջատման, ազգայնականության քարոզի մասին է: Այս ամենը մարտահրավերներ են Եվրոպայի համար: Համատեղ պետք է պայքարենք նման երեւույթների դեմ, որպեսզի ունենանք խաղաղ մայրցամաք»,-նշեց ԵԽԽՎ նախագահը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ