«Նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական են, եւ նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է՝ կառավարության քաղաքական որոշման արդյունքը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արդարադատության երկու փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանի եւ Սուրեն Քրմոյանի աշխատանքից ազատմանը, ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Մենք գոհ ենք, բավարարված ենք, նրանք բարձր մասնագիտացում ունեն, բայց սա քաղաքական թիմի որոշում է: Իսկ թե ում կառաջադրենք փոխնախարարների պաշտոնում, կորոշենք»,-հավելեց նա:
Զեյնալյանը չպատասխանեց հարցին՝ «նրանց ազատումը վարչապետի կոչը չլսելու՝ արտերկրում հանգստանալո՞ւ պատճառով էր, թե այլ խնդիր կար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ