«Ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիք է հրապարակվել, բայց ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին, հետեւաբար՝ սպառնալիք եմ տեսել: Նախաքննությունը դա կպարզի»-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի բնակչի այն պնդմանը, որը ինքը չի սպառնացել նախարարին, այլ կարծիք է հայտնել:
Հիշեցնենք՝ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում օգտատերը մեկնաբանություն էր գրել, ինչից հետո Զեյնալյանը դիմել էր ոստիկանություն:
Արտակ Զեյնալյանը ԶԼՄ-ներին կոչ արեց պահպանել նախաքննության գաղտնիքը, քանի որ դա առնչվում է իր անձնական կյանքի հանդեպ հարգանքին. «Ես նախաքննական մարմին ներկայացրել եմ օգտատիրոջ տվյալները, այսքանը բավական է: Սպառնալիքներ էին, եւ ոչ միայն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ