Ագարակի զորամասում տեղի ունեցածն ընդամենը մի քանի խուլիգանների կազմակերպած բունտ չէ, ոչ էլ՝ զանգվածային դասալքություն (զուտ իրավական տեսանկյունից՝ զորամասն ինքնակամ լքելը հենց դասալքություն է համարվում)։ Քրեական բարքերի արմատավորումը մեր բանակին թիկունքից հասցված ծանրագույն հարված է։
Պետք է անկեղծ լինել՝ շատերն այսօր էլ խուսափում են բանակում ծառայելուց ոչ թե այն պատճառով, որ վախենում են դժվարություններից կամ թշնամու գնդակից, այլ որովհետեւ չեն ցանկանում երկու տարի անցկացնել քրեական միջավայրում, որտեղ ինչ-որ «յախշի» կարող է իրպեսների ոհմակով նվաստացնել ցանկացած նորմալ մարդու։ Այսինքն՝ մեծ հաշվով, սա պետական անվտանգության խնդիր է։ Չի կարող մարտունակ լինել այն բանակը, որտեղ իշխում են քրեական բարքերը, եւ որտեղ առաջին իսկ մարտական գործողությունների ժամանակ զինվորներն ամենայն հավանականությամբ առաջին հերթին հենց այդ «յախշիներին» են թիկունքից խփելու։
Այնպես որ՝ բանակի հրամանատարությունը պիտի վճռականորեն արմատախիլ անի այս ամենը ու խստագույնս պատժի ե՛ւ կարգազանց զինվորներին, եւ սպաներին։ Եթե անգամ մի քանի տասնյակ հոգի բողոքի ակցիաներ կազմակերպեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում