Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպման օրակարգի մասին

Մարտ 27,2019 11:55

ԱԺ-ում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման օրակարգը ո՞րն է, հնարավո՞ր է օրակարգը մադրիդյան սկզբունքների երկու կողմերի մեկնաբանությունն է: Փաշինյանը դեռ տեղեկացված չէր, որ հանդիպումը պաշտոնապես հաստատվել է: Նա ասաց, որ «նախնական պայմանավորվածություն կա, մենք համաձայնությունը տվել ենք, ուղղակի քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել հանդիպման տեղի եւ ժամի մասին, ես հայտարարություն չեմ անի»:

Ինչ վերաբերում է օրակարգին, Փաշինյանն ասաց, որ նախկինում էլ Ալիեւի հետ շփումների ժամանակ ասել է, որ սկզբնական փուլում հանդիպումները պետք է կոնկրետ օրակարգ չունենան, ուղղակի մտքեր պետք է փոխանակեն տարբեր հարցերի վերաբերյալ. «Ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, դա, ըստ էության, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների»:

Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, այսինքն, Արցախը բանակցություններին ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվե՞ն՝ Փաշինյանը հաստատեց՝ հավելելով, որ դա բանակցային ձեւաչափի փոփոխության առաջարկ չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031