«Լուսավոր Հայաստան» կուսակցության փաթեթի համաձայն՝ նախարարությունների թիվն ավելի շատ է՝ 14։ Այստեղ կարծում են, որ պետք է ունենալ առանձին գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարություններ, հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր է մշակույթի նախարարությունը միավորել կրթության եւ սպորտի ու երիտասարդության նախարարություններին, իսկ գյուղատնտեսությանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն։
ԼՀԿ նախագծով առհասարակ առաջարկվելու է թոթափել սուպերվարչապետական համակարգը, որը նախկինում քննադատվում էր ընդդիմադիր Փաշինյանի եւ իր թիմակիցների կողմից։ Էդմոն Մարությանը ասաց միայն, որ իրենց մշակած կառուցվածքն իր մեջ ունի ե՛ւ օպտիմալացում՝ ուռճացված կառավարության հետ կապված, ե՛ւ խորհրդարանական վերահսկողություն։ Նա շարունակում է պնդել՝ ուժային կառույցները պիտի խորհրդարանական վերահսկողություն ունենան։ «Սահմանադրությունը երբ գրվել է, գրվել է այն տրամաբանությամբ, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով դա կլինի, հետո Սահմանադրության ոգին խեղվել է «Պետական կառավարման մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքներով։ Այդ օրենքներն ընդունվեցին, Սահմանադրությունը խեղվեց, եւ Հայաստանը դարձավ վարչապետական երկիր։ Հիմա այդ համակարգը չի փոխվել, նույնությամբ մնացել է»,- ասաց նա։ Մասնավորապես, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո՝ նախարարությունների տեսքով։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում