Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ի մայիսից նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում». Փաշինյան

Մարտ 27,2019 11:44

«Հայաստանի Հանրապետությունում երբեմն չեն նկատում, որ օրինակ, մեր երկրից դուրս է մղվել ընտրություններ կեղծել հասկացությունը: Հնդկական առածը կա՝ այն ի՞նչն է ինչը, որին չես նկատում, քանի դեռ չի հեռացել, ըստ առածի, դա առողջությունն է: Դա նաեւ ժողովրդավարությունն է, ազատ ընտրություններն են»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց՝ «Սկսած 2018-ի մայիսից նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, որ վա՜յ, մեզ այստեղ հետապնդում են, հալածում են, չգիտեմ ինչ են անում: Նրանք համարում էին, որ այն մանիպուլյացիաները, որ նրանց հաջողվել է անել իշխանության տարիներին, որ ամենասուր հարցերը ծռեն, դզեն, փչեն, հիմա էլ հաջողվելու է հակառակ գործընթացն անեն: Ուրախ եմ արձանագրել, որ ընդամենը երկու օր առաջ հրապարակվեց ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությունը ՀՀ կատարած այցի, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են եւ զրո պրետենզիա, զրո կասկած ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների վեկտորի նկատմամբ: Սրանք բաներ են, որ չեն նկատվում, ինչպես չի նկատվում առողջությունը»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ 3 անգամ կրճատվել է քաղաքական ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031