Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. հայ-վրացական խորքային մանևր. «Ժամանակ»

Մարտ 27,2019 10:56

Փաշինյան-Բախտաձե հանդիպումը մնաց Փաշինյան-Ալիև հանդիպման տեղեկության ստվերում, ինչը զուտ առերևույթ, այսպես ասած, տրենդի իմաստով հասկանալի է, սակայն բովանդակային, քաղաքական նշանակության իմաստով, պարունակում է որոշակի «անարդարություն»: Տրենդի իմաստով հասկանալի է, որ ուշադրությունը կլանում է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություն, ու հայաստանյան հանրության մոտ կա համոզում, որ այդ հանդիպումը գործնականում առավել կարևոր ու նշանակալի է, քան, օրինակ, հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը: Իրականում, սակայն, այստեղ գուցե հնչի տարօրինակ, սակայն այդ թվում և Արցախի հարցի առումով հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումները թերևս միտված են առավել կարևոր լինելուն, քան Փաշինյան-Ալիևը, կամ ոչ պակաս կարևոր լինելուն: Իհարկե, պարզունակություն է անցկացնել կարևոր-անկարևորի այդպիսի համեմատություն, սակայն խորքային իմաստով խնդիրը իրավիճակի և իրողությունների ռազմավարական գնահատման մեջ է: Եվ այդ համատեքստում ակնառու է, որ արցախյան հարցը մտել է հենց այդպիսի տրանսֆորմացիայի փուլ՝ թե՛ միջազգային հարաբերությունների, թե՛ հայկական քաղաքականության համատեքստում:

Ըստ այդմ, այստեղ ավելի ու ավելի մեծ դեր է ստանձնում միջավայրային երկարաժամկետ վեկտորների ձևավորման հարցը: Փետրվարի վերջին դրանցից մեկին մենք ականատես եղանք Իրան կատարած այցի տեսքով, որտեղ հնչեցին կարևոր հայտարարություններ, նաև զուգահեռ՝ արցախ-իրանյան սահմանին: Մյուսը հայ-վրացական ոչ ֆորմալ հանդիպումն է, ընդ որում՝ երկրորդը անցնող եռամսյակում, ինչը ընդգծում է ձևավորվող առանձնահատուկ միջավայրը, հատկապես հենց Վրաստանում ՆԱՏՕ զորավարժության համատեքստում: Ահա այդ առումով, նույն Արցախի հարցի տեսանկյունից, Հայաստանն ավելի ու ավելի շատ խոսելիք ունի աշխարհի և, բնականաբար, առաջին հերթին իր անմիջական հարևանների հետ, քան Ադրբեջանի: Դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ չկա խոսելու բան կամ չպետք է խոսել: Պարզապես չպետք է դրա ստվերում թողնել որևէ այլ խոսակցություն, հատկապես հարևանների հետ: Այդ թվում՝ հանրային ուշադրության ստվերում, որովհետև, ի վերջո, քաղաքականության բազան հանրությունն է, հատկապես Հայաստանի դեպքում, և ռազմավարական տրանսֆորմացիան չի կարող հիմնված չլինել հանրային ընկալումների խորքային փոփոխության վրա:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031