«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը՝ ասաց` շատ կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները հասկանան, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետական, ազգային խնդիր է. «Եթե կարողանային այս հարցի շուրջ ստեղծել քաղաքական կոնսեսուս, ինչը, ցավոք, այս պահին չկա, օրինակ՝ իմ առաջարկությունը կյանքի կոչելով, այն է` Ազգային ժողովում հրավիրեին հանրային լսումներ եւ քաղաքական դաշտում, այդ թվում ՀՀԿ-ի եւ այլ ազգային կուսակցությունների քաղաքական դիրքորոշումը լսելու եւ դրանով ամրապնդվելու համար:
Ինչեւէ, պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է եւ սա այն հարցն է, որտեղ չարախնդալու ցանկություն ընդհանրապես չկա, որովհետեւ ցանկացած ձախողում կոտրվելու է, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ՝ Հայաստանի եւ Արցախի գլխին:
Ես պատրաստ եմ մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, քաղաքական հետապնդումները, Հայաստանում առկա ժողովրդավարական հասունացող ճգնաժամի նախանշանները եւ աշխատել հանուն արցախյան հարցի, հանրային քաղաքական դիսկուրսում նաեւ քննադատելով այսօրվա իշխանություններին»:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
27-ը մարտի 2019 թ.