Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թ.առաջնության որակավորման փուլում երկրորդ պարտությունը կրեց՝ 0:2 հաշվով զիջելով Ֆինլանդիային:
Հետխաղային մամուլի ասուլիսում գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ բաց թողնված երկու պարզունակ գոլերն էլ սխալի պատճառ էին. «Մենք ունեցանք գոլային պահեր՝ չօգտագործեցինք: Մենք պիտի գոլ խփեինք, սակայն պատասխան գրոհի ժամանակ մրցակիցը մեզ առաջին գոլը խփեց: Երկրորդը կոնցենտրացիայի պակասի պատճառով եղավ»:
Մարզիչը նշեց, որ խաղի որոշ հատվածներից գոհ մնաց, իսկ, ընդհանուր առմամբ, գոհ չէ, որ արդյունքի ու խաղային առումով աշխատելու դեռ շատ տեղ կա եւ հավաքականը երիտասարդացման կարիք ունի, ինչն արդեն սկսվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ