Հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է մոտեցնել դիրքերը, ինչի պատճառով փոխհրաձգություն է սկսվել:
Ռազմինֆոն ուսումնասիրել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը և պարզել, որ ադրբեջանական կողմը 2018թ. հոկտեմբերից սկսած ինժեներաշինարարական աշխատանքներ է կատարել սահմանի ամենահյուսիսային կետից մինչև Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղ հատվածի առնվազն 17 կետում: Ջաֆարլիից հարավ նման աշխատանքներ չենք արձանագրել:
Բարեկարգվել, ընդլայնվել և ամրացվել են եղած դիրքերը և դիրքեր տանող ճանապարհները, որոշ դեպքերում նոր ճանապարհներ են կառուցվել:
Ըստ մեր դիտարկումների՝ վերոնշյալ աշխատանքները մեկնարկել են 2018 թ. հոկտեմբերից, երբ առաջնագծի այդ հատվածում Ադրբեջանի բանակի 707-րդ մոտոհրաձգային բրիգադին փոխարինելու եկան Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ստորաբաժանումները:
Կարդացեք նաև
Հոկտեմբերից Քամարլի գյուղում նաև սկսվել էր արդեն իսկ գոյություն ունեցող շինության և հարակից կառույցների հիմնովի վերանորոգում և ընդլայնում: Ըստ մեր դիտարկումների՝ օբյեկտի շինարարությունը ավարտվել է 2019թ. մարտի կեսերին: Այդտեղ բացվել է ՊՍԾ զորամաս:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում