Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք հակառակորդի երազանքն ու ցանկությունը իրականացնում»

Մարտ 27,2019 14:30

«Բացարձակ անգրագետ, անիմաստ քայլ: Խնդիր ունեն միավորներ հավաքելու, բայց դրանով ի՞նչ քաղաքական խնդիր է լուծվում»,- «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, որ «Սասնա ծռերը» հայտարարել են, որ ստորագրահավաք են սկսում` Արցախը Հայաստանի կազմում ներառելու գործընթաց սկսելու համար, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: «Չե՞ն մտածում միջազգային հանրության կողմից գործընթացը անեքսիա ընկալելու վտանգի մասին: Աստված հեռու պահի ու նման բան չի լինի, եթե Հայաստանում ու Ղարաբաղում դեռ կան բանական մտածող մարդիկ: Բայց պատկերացրեք լինի ու լինի միակողմանի, առանց սպասելու որեւէ միջազգային գործընթացի, խաղաղության պայմանագրի: Ռումբ ե՞նք պայթացնում, լրիվ հաստատո՞ւմ ենք Ադրբեջանի պնդումները, որ սա անեքսիա է, տարածքային պահանջ է, որ Հայաստանն իրականում պայքարել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, եղել է այդ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխավոր, այլ ունեցել է տարածքային նկրտում եւ հիմա էլ անեքսիան իրավականորեն ձեւակերպեց: Ինչո՞ւ եք հակառակորդի երազանքն ու ցանկությունը իրականացնում, ինչո՞ւ ենք մեր ձեռքերով իրենց ուզած ականները դնում մեր միջազգային դիրքերի տակ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Կարդացեք նաեւ:

«Առավոտ» օրաթերթ, 

26.03.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Լեվոն ջան ինչպիսի անգրագետություն է տիրում գլխիտ ծալքերի խորքում,լրիվ բդություն:
    Բացատրում եմ թե ինչ է «անեքսիա»: Բայց իմ դասերը փող արժեն եվ կարդալուց հետո ինձ պարտք էս:

    1.Մի երկրի կամ նրա մի մասի բռնի կցումը մի այլ երկրի, կամ
    2.Մի պետության կողմից մյուս պետության տարածքի բռնի միացումը:
    Այս դեպքերում են անվանում անեքսիա:

    Առաջին օրից մինչեվ 1994 թ, մայիս ամիսը եղել եմ Արցախում:
    Դրանից հետո էլ չեմ հիշում թե երբ Արցախը դարձավ անկախ պետություն, թե դու էլ ԼՏՊ հայտարարած կատակը լուրջ էս ընդունում ու մինչեվ հիմա էտ կայֆով էս ապրում թե ունենք Արցախի Հանրապետություն:
    Բավական է խաբեք ժողովրդին եթե չէք հասկանում կարող եմ միջնորդել եվ ծանոթացնեմ քեզ Վարուժանի հետ եվ նա ՁԵԶ որպես միաբանների, կբացատրի որ «Սասնա ծռերի» հայտարարածը լրիվ ճիշտ է ու բարոյական:Անեքսիա է երբ Թուրքը եղեռն արեց եվ Հայաստանը նրա ձեռքի տակ է մինչեվ հիմա:Ով ինչ արեց Թուրքին մինչեվ հիմա այդ միջազգային դիրքերը:
    ԼՏՊ-ը այսքան տարի խաբեց ժողովրդին իսկ հիմա ըստ վարչապետի խոսքերով…
    Խելոք վեր ընկեք տեղներտ:
    Մենք չպետք է թույլ տանք որ մեր արժանապատվությանը մոտենան այնպիսի մարդիկ ինչպես ԼՏՊ-ը իր ավազակախմբով:Արցախը ՀՀ մի շրջան է եվ կոչվում է Արցախի մարզ:

    Էջմիծնի նախկին հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031