Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից, որը տեղի կունենա մարտի 29-ին, ի՞նչ ակնկալիքներ ունի:
«Կարելի է ենթադրել, որ կառավարության ղեկավարը պատրաստված կգնա այս հանդիպմանը: Թեպետ հանդիպումն առաջինը չէ, իր հերթականությամբ չորրորդն է, բայց քանի որ, այսպես ասած, ձեւակերպում են որպես առաջին պաշտոնական հանդիպում, ապա, սիլի բիլիները պետք է թողնել մի կողմ եւ, ենթադրվում է, որ բանակցային գործընթացը պետք է կամ շարունակվի այն ձեւաչափով, որն ընդունելի կլինի կողմերի եւ Մինսկի խմբի համանախագահների համար կամ, եթե բանակցային գործընթացի վրա որեւէ ստվեր ընկնի, ապա,այդ ստվերը չպետք է լինի Հայաստանի պատճառով»,-ասաց պարոն Աշոտյանը:
Նրա խոսքով. «Քանիցս ասել եմ, որ Արցախի ներգրավելու որոշումը կամ ցանկությունը միշտ է եղել եւ դա ճիշտ ռազմավարություն է, բայց, ցավոք սրտի, մարտավարական քայլերը այդ նպատակին հասնելու համար ուղեկցվել են բազմաթիվ սխալներով, ինչը բերել է այսօրվա դրությամբ մի իրավիճակի, երբ որ այսօր Հայաստանը այս հարցում միայնակ է ոչ միայն Ադրբեջանի դեմ, նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների սատարումն այս հարցում չունի»:
Ըստ Արմեն Աշոտյանի, ցավոք սրտի, այս պահին չի բարձրաձայնվում, որ օրակարգում են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւյան պայմանավորվածությունները:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ