ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» միջոցառման ժամանակ ասաց,որ համամիտ չէ միջոցառման խորագրին՝ «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին», նրա համոզմամբ, Հայաստանը Եվրոպայի ճանապարհին չէ, Հայաստանը Եվրոպա է. «Եթե խոսում ենք աշխարհաքաղաքական տեսակետից,ապա Հայաստանը Եվրոպայի ճանապարհին չէ, այլ՝ Եվրամիության հետ համագործակցության ճանապարհին է»:
Ըստ Արմեն Աշոտյանի, Եվրոպան Եվրամիությունը չէ, Եվրոպան շատ ավելի լայն աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական տարածք է:
Արմեն Աշոտյանն անդրադառնալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրին, ասաց, որ ցավոք սրտի Եվրամիության անդամ երկրները չեն արագացրել համաձայնագրի վավերացման գործընթացը. «Չեմ կապում դա իշխանափոխության հետ, Եվրոպական գալիք ընտրությունների, ազգային օրակարգի հետ: Փաստում եմ, որ այս պահի դրությամբ վավերացման արագությունը կարող էր լինել ավելի բարձր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ