Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանի համակուրսեցին՝ օպերի Արմենը Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել. Սոֆյա Հովսեփյանը ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց

Մարտ 26,2019 19:25

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ԱԺ հայտարարությունների ժամին լրացրեց Նազելի Բաղդասարյանի ելույթը՝ ասելով, որ ինքն էլ մտահոգություններ ունի վերջին ամիսներին ի հայտ եկած երեւույթների հետ կապված. «Պետական կառավարման համակարգի ստորին օղակների այս կամ այն անձինք քաղաքացիներին այս կամ այն կերպ մերժելիս դիմումին ընթացք չտալիս, չբավարարելիս միշտ չեն մոռանում «լսեցնել», որ ձեր դիմումը, ձեր խնդրանքը մերժվում է, ձեր ասածը հնարավոր չէ անել, քանի որ տեղի է ունեցել իշխանափոխություն: Այսինքն, քաղաքացուն չեն ասում՝ ձեր դիմումն օրինաչափ չէ, օրենքը թույլ չի տալիս դիմումին ընթացք տալ, այլ ամբողջ մեղքը բարդում են իշխանության վրա:

Ի հայտ են գալիս նախկինում գործած փոքր հանցագործությունների գծով նոր հաղորդում ներկայացնողներ, բացվում են քրգործեր, ասենք, 100-120 հազար դրամի, մեղադրական եզրակացություններով ուղարկվում են դատարաններ ու վստահ եմ՝ հեսա դատարանը հերթով կուղարկեն այդ մարդկանց համապատասխան վայրեր: Բայց քաղաքացու վիճակը բարդացնող դեպքերում ոչ թե բացատրում են դրա իրավական հիմքը, չեն ասում՝ հարգելի քաղաքացի, դուք փող եք գողացել, դրա համար պետք է գնաք, նստեք բանտ, այլ ասում են՝ իշխանափոխություն է տեղի ունեցել, դրա համար պետք է գնաք բանտ: Այսպես` վարվողներին ուզում եմ տեղեկացնել՝ դուք գրավել եք իմ ուշադրությունը: Ու թեեւ օրենսդրությամբ ձեզանից ոմանք որոշակի անկախությամբ են  օժտված, բայց ես ուզում եմ հորդորել ձեզ անկախությունը չշփոթել պատասխանատվության հետ, որովհետեւ անխտիր բոլորը իրենց արարքների համար պատասխան տալու են»:

Պատգամավորը հիշեցրեց, որ անկախ լինելը վերաբերում է իշխանության տարբեր թեւերից անկախ լինելուն, ոչ թե ժողովրդից. «Հորդորում եմ բոլորին հանգիստ աշխատել՝ միայն ու միայն ի շահ Հայաստանի, միայն ու միայն ի շահ ՀՀ ժողովրդի եւ ոչ թե ի շահ ոմանց»:

«Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց, որ բողոքներ է ստացել, որ ՊԵԿ-ը մրցույթ է անցկացնում նորմավորված ձեւով, բայց նշանակումները Շիրակի մարզում լինում են ծանոթ-բարեկամով: Նա հրապարակեց դիմումներից մեկը. «Արմեն Հակոբյան, ով հայտնի է Շիրակի մարզում՝ որպես օպերի Արմեն, ով եղել է հարկայինի աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ ու իրեն ճանաչել ու ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող: Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, որը հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է»:

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ դիմել է նաեւ ՊԵԿ-ին՝ պարզաբանում ստանալու, յուրաքանչյուր պարզաբանումը հերթական «լոլոներն» են եղել: Ըստ պատգամավորի, Անանյանը բացարձակ անվստահելի մեկին է նշանակել՝ որպես օպերի պետ. «Օպերի Արմենը այնտեղ նշանակումներ է անում ոչ թե մրցույթները հաղթահարած անձանց, այլ այն անձանց, ում ինքը համարում է իր ծանոթը, բարեկամը, իր վստահելին: Տեղի է ունենում մի վիճակ, որ վերջերս՝ հունվար ամսին, մրցույթները հաղթահարում են այլ անձինք, նշանակվում բոլորովին այլ մարդիկ, ովքեր հենց այդ մարդու «դաբռոյով» են հասել այդտեղ: Շատ ցավալի վիճակ է, եթե մենք գնում ենք երկրի բարելավմանը, այս ոլորտում նշանակել պատահական անձանց, ովքեր ուղղակիորեն կծառայեն օպերի Արմենին, մեզ համար լուրջ խնդիր է: Կոչ եմ անում պարոն Անանյանին ուշադիր լինել, եթե տեղյակ չի,տեղյակ լինել, վերջ դնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031