Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ». Սուրեն Պապիկյան

Մարտ 26,2019 19:35

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է դեսպան Թրեյսիին, շնորհավորել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանին կհաջողվի նոր զարկ հաղորդել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող ու հետզհետե խորացող հարաբերություններին և իր նպաստը բերել բոլոր ուղղություններով երկու պետությունների ու ժողովուրդների սերտ համագործակցությանը: Նախարարը հաջողված է գնահատել Հայաստանի  վարչատարածքային բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության կայացմանը, համայնքային արդյունավետ ու հաշվետվողական կառավարմանն ուղղված ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերը ու նշել, որ դրանց տնտեսական ազդեցությունն արդեն իսկ արտահայտվում է մի շարք խոշորացված համայնքների կարողությունների հզորացման և դիմակայունության ամրապնդման մեջ։

Դեսպան Թրեյսին շնորհավորել է նախարար Պապիկյանին վերանշանակման կապակցությամբ և նկատել, որ տեղական ինքնակառավարման ամրապնդումը ժողովրդավարական առաջընթացի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: «Մենք բարձր ենք գնահատում նախարարության հետ մեր երկար տարիների գործակցությունն ու պատրաստ ենք հետագա համագործակցության»,-ասել է դեսպանը:

Դեսպանին ներկայացնելով տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորման և համայնքների ինքնաբավության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած ջանքերը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է․ «Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ, քանզի իրական մրցակցային ժողովրդավարության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ տեղերում կունենանք կայացած ժողովրդավարական ինստիտուտներ»։

Ավարտին նախարարը վերահաստատել է վարչատարածքային բարեփոխումների ոլորտում ԱՄՆ-ի կառավարության հետ ծրագրահեն և կառուցողական համագործակցության շահագրգռվածությունը և հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները իրենց օժանդակությունը կցուցաբերեն ոլորտի զարգացման ՀՀ կառավարության տեսլականին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031