Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թեմայով ցուցահանդես՝ Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում

Մարտ 26,2019 18:01

Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Թրակիայի տարածքում, Բուլղարիային և Հունաստանին սահմանակից Էդիրնե (պատմ.՝ Ադրիանապոլիս) քաղաքում տեղի է ունեցել ցուցահանդես՝ նվիրված Էդիրնեի երբեմնի հայ համայնքին։

«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսը բացվել է Էդիրնեում գործող հրեական Մեծ սինագոգում։

Ցուցահանդեսի համար, որում ներկայացված էին լուսանկարներ և բացիկներ, հիմք է ծառայել ծագումով Էդիրնեից հայ Առաքելյան ընտանիքի ժառանգներից ֆրանսաբնակ Ռոյ Առաքելյանի՝ Էդիրնեի հայերին վերաբերող աշխատությունը։

Ռաքել Մեշուլամի կուրատորությամբ իրականացվող ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Էդիրնեի ոստիկանապետ Ալի Քեմալ Քուրթը, Էդիրնեի Հիմնադրամների շրջանային կառույցի ղեկավար Օսման Գյուներենը և Թուրքիայում հրեա համայնքի նախկին ղեկավարներից Սիլվիո Օվադիան։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ սինագոգում փորձում են ներկայացնել ոչ միայն հրեական այլ նաև Էդիրնեի բազմամշակույթ անցյալում իրենց ուրույն տեղն ունեցած այլ մշակույթների վերաբերյալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 28-ը և Հայոց Ցեղասպանության հիշատակման օրն էլ՝ ապրիլի 24-ին, բաց է լինելու այցելուների համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031