Կամչատկայի երկրամասում եւս անցկացվում է «Տարվա աշակերտ» մրցույթը, որի եզրափակիչ փուլ է անցել Պետրոպավլովսկ-Կամչատսկի թիվ 11 դպրոցի ազգությամբ հայ աշակերտ Արտյոմ Ավետիսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կամչատկայի երկրամասի կրթության եւ երիտասարդական քաղաքականության նախարարության կայքից:
Ռուսաստանի լավագույն աշակերտները դեռ պետք է մասնակցեն «Ես լիդեր եմ», «Բաց բանավեճ», «Ինտելեկտուալ մրցամարտ» մրցույթներին, ներկայացնեն իրենց երկրամասերի ավանդույթներն ու առօրյան:
Հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի 30-ին: Նախատեսված է նաեւ առցանց քվեարկություն: Մեր հայրենակցի անունը 4-րդն է:
Լուսանկարները` Կամչատկայի երկրամասում Ռուսաստանի հայերի միության մասնաճյուղի ֆեյսբուքյան էջից: