Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն այդ հայտարարությամբ բոլոր բուհերին հորդորել է սթափ լինել». Հովհաննես Հովհաննիսյան

Մարտ 26,2019 17:30

«Կարծում եմ՝ «դուռ փակելը» վերաբերում է առհասարակ կրթական միջավայրին, բուհի ներսում եղածին: Արատավոր երեւույթներ են եղել, եւ ես ինքս էլ ենթարկվել եմ ճնշումների»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորը չի կարող պաշտոնավարել» հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

«Վարչապետի ասածը վերաբերում էր ոչ թե մեկ բուհի, այլ բուհական համակարգին առհասարակ»,-համոզմունք հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ըստ նախկին փոխնախարարի՝ վարչապետը նշյալ հայտարարությամբ բոլոր բուհերին հորդորել է սթափ լինել. «Նախկինում եղած արատավոր երեւույթները չպետք է կրկնվեն, երբ համակարգը ծառայում էր մեկ քաղաքական շահի: Երբ որեւէ քննադատական հարցազրույց էր հրապարակվում, համապատասխան տեղերից զանգում էին բուհ եւ հորդորում չքննադատել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031