Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում

Մարտ 26,2019 17:25

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու վերաբերյալ վարձակալության պայմանագրեր և չպահպանելով այդ պայմանագրերի համապատասխան կետի պահանջները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ հնարավորություն են ընձեռել վարձակալներին, ինչպես և դեռևս չպարզված այլ անձանց և կազմակերպություններին օգտվել ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայից:

Քննության նյութերով՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից վճարվել է շուրջ 43.200.000 դրամ, իսկ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման էլեկտրաէներգիայից ավելի ծախսածի համար հավաքված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 21.655.000 դրամը ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրվել և հափշտակվել է:

Նախնական տվյալներով՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի նախկին տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի Իսակովի 6 հասցեի վարչական շենքի երկրորդ հարկում, առանց սահմանված կարգով կնքվող տարածքի վարձակալության պայմանագրի, 2018 թվականի հունվարից ինքնակամ, անհատույց օգտագործման համար մի քաղաքացու տրամադրել է 190 քմ. տարածքով 6 սենյակ, ինչի հետևանքով «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պատճառվել է 6.650.000 դրամի նյութական վնաս:

Առերևույթ հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ /Յուրացնելը կամ վատնելը/ և 308-րդ /Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031