Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։
Կարդացեք նաև
Ձեր բարձր պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները, գիտելիքներն ու հմտությունները հանդիսանում են այն կարեւոր հիմքը, որը թույլ է տալիս Ձեզ արդյունավետորեն իրականացնել այդ բարդ ու պատասխանատու ծառայությունը։
Ես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Ձեր այցելությունն Արցախ, մեր հանդիպումներն ու քննարկումները:
Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում։»։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ