Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախագահը պետք է 2-րդ անգամ պնդեր Վահե Գրիգորյանի թեկնածությունը». Նիկոլայ Բաղդասարյան

Մարտ 26,2019 16:19

«Նախագահն ունի նման իրավունք, բայց փոքր-ինչ անարդարության զգացում կա մթնոլորտում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Գոռ Հովհաննիսյանի թեկնածության առաջադրմանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա անարդարության մթնոլորտի առկայությունն այսպես բացատրեց՝ նախկինում, երբ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, այն չընդունվեց՝ ԱԺ-ում քվորում չլինելու պատճառով: «Այսինքն, նախագահն արտահայտել է իր կամքը, սակայն ԱԺ-ն չի արձագանքել նշյալ պատճառով: Նախագահն իրավունք ուներ եւս մեկ անգամ նույն թեկնածուին պնդելու»,-համոզմունք հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հարցն առաջիկայում ԱԺ-ում կդրվի քվեարկության: Բաղդասարյանը հավելեց, որ Վահե Գրիգորյանին եւ Գոռ Հովհաննիսյանին անձամբ ճանաչում է եւ նրանց գիտելիքները բարձր է գնահատում:

Իսկ թե ինչպես է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցությունը Հովհաննիսյանի թեկնածությանը, պատգամավորը նախընտրեց չպատասխանել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031