Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ ձերբակալել են Գյումրու «Գծի հետև» թաղամասում գտնվող թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանին ու գործավարուհուն։
Այս մասին Aravot.am-ին հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
«ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած արդյունքների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ Քրեական հոդվածի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով այսօր Շիրակի մարզային վարչության քննիչի կողմից իմ հանձնարարությամբ ձերբակալվել է թիվ 27 դպրոցի տնօրենը։ Նույն քրեական գործի շրջանակներում 38-309-րդ հոդվածի 1-ն մասով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ձերբակալվել է նաև տվյալ դպրոցի գործավարուհին»,-ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ